Աղքատությունն ազդում է երեխաների ուղեղի չափի եւ առաջադիմության վրա

10:40   2 սեպտեմբերի, 2015

Աղաքատությունը բացասաբար է ազդում երեխաների ուղեղի զարգացման վրա ու կարող է խանգարել նրանց առաջադիմությանը: Ավելին, ուղեղի այն մասը, որը պատասխանատու է ակադեմիական առաջադիմության համար, աղքատ երեխաների մոտ 8-10 տոկոսով փոքր է նորմալ եկամուտներով ընտանիքների երեխաների համեմատ: Այս մասին հայտնում են ամերիկյան Վիսկոնսին Մեդիսոն համալսարանի գիտնականները:

6 տարի տեւած հետազոտության ընթացքոմ գիտնականները մագնիս-ռեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ սկանավորել են՝ 4-ից 22 տարեկան  389 երեխաների եւ դեռահասների ուղեղ: Մասնավորապես ուսումնասիրվել է ուղեղում գորշ նյութի քանակությունը, ճակատի մասը, քունքերի մասի եւեւ հիպպոկամպը: Մասնագետները հայտնաբերել են տարբերություն աղքատության շեմին ապրող երեխաների ուղեղի ճակատային եւ քունքային մաերում:  Եկամուտների ցածր մակարդակով ընտանիքների երեխաները ստանդարտային թեստերով հավաքում էին միջինը 4-7 միավոր քիչ, քան սովորական ընատնիքների երեխաները:

Մասնագետների կարծիքով, թեստերի ցուցանիշների տարբերությւոնը կարելի է բացատրել հենց գլխուղեղի ճակատային եւ քունքային հատվածների զարգացման տարբերությամբ: Ճակատային մասը կարեւոր նշանակություն ունի ուշադրության, զգացմունքների վերահսկման համար, իսկ քունքային մասը կարեւոր է հիշողության եւ լեզուների ընկալման համար:

Ստացված արդյունքները, հետազոտության հեղինակների կարծիքով, ցույց են տալիս, որ երեխաների կյանքի պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումները կարող են ազդել նաեւ նրանց մտավոր կարողությունների եւ առաջադիմության վրա:



© NEWS.am Medicine