Բժիշկները հեռացրել են երեխայի թարթիչները, քանի որ դրանց վրա ոջիլ է հայտնաբերվել

01:40   3 սեպտեմբերի, 2015

Չինաստանում բնակվող 4 ամյա Դանդանի աչքերը անընդհատ քոր էին գալիս ու կարմրում, իսկ ծնողները ոչ մի կերպ չէին հասկանում, թե ինչն է պատճառը: Բայց երբ նրանք աղջկան տարել են Ֆուցզյան նահանգի հիվանդանոց, պարզվել է, որ նրա թարթիչների մեջ հայտնվել են... ոջիլներ:

«Ես զննեցի աղջկա թարթիչները ու դրանց վրա գտա սեւ, կպչուն նյութ: Ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո մենք հասկացանք, որ դրանք ոջիլներ էին ու նրանց արտադրությունները: Հենց այդ պատճառով էլ աղջկա աչքերը քոր էին գալիս», - պատմել է ակնաբույժ Լյու Ժաօշենյը:

Նա ստիպված է եղել հեռացնել աղջկա թարթիչները ու մաքրել եւ ախտահանել նրա աչքերը:

Բժշկի խոսքով ՝ ամենայն հավանականությամբ վարակը թափանցել էր նրա աչքերի մեջ, քանի որ նրա անկողինը բավականաչափ հաճախ չէին փոխում: Բժիշկները խորհուրդ են տվել Դանդանի ծնողներին հետեւել նրա հիգիենային ու կանոնավոր կերպով լողացնել նրան:

Իր աշխատանքային փորձի 20 տարիների ընթացքում բժիշկ Լյու ժաօշենը ազմիցս ոջիլ է հայտնաբերել իր հիվանդների թարթիչների վրա, սակայն Դանդանը նման խնդրով տառապող ամենափոքր հիվանդն էր:



© NEWS.am Medicine