Մարդկանց մեծ մասի սրտերը մեծ են նրանց կենսաբանական տարիքից

20:03   4 սեպտեմբերի, 2015

Մարդկանց մեծ մասի սրտերը նրանց կենսաբանական տարիքից մեծ են, ինչը մեծացնում է նրանց մոտ կաթվածների ու ինսուլտների զարգացման վտանգը, նախազգուշացնում են Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ամերիկյան կենտրոնի մասնագետները:

«Ձեր սիրտը կարող է Ձեզնից ավելի մեծ լինել: Համենայն դեպս ամերիկացիների մեծ մասինը հենց այդպես է »,- ասել է Թոմաս Ֆրիդենը, վերոնշյալ կենտրոնի տնօրենը:

Մասնագետները պարզել են, որ 30-74 տարեկան 69 միլիոն ամերիկացիներ շատ ավելի ծեր սիրտ ունեն: Ճիշտ է շատ բան պայմանավորված է նաեւ սեռով ու մի շարք այլ գործոններով . միջիվիճակագրական տղամարդու սիրտը 8 տարով ավելի մեծ է նրանից, իսկ միջինվիճակագրական կնոջ սիրտը ՝ ընդամենը 5 տարով է մեծ նրա կենսաբանական տարիքից: Ավելին ՝ աֆրոամերիկացիների մոտ երկու սեռերի ներկայացուցիչների սրտերն էլ 11 տարով էին մեծ նրանց կենսաբանական տարիքից:

Ընդ որում կենսակերպը, մասնավորապես ծխելը, հիպերտոնիան, շաքարախտը ու ճարպակալումը, իհարկե,  նպաստում են սրտի ծերացմանը ու բարձրացնում վաղաժամ մահվան հավանականութունը: Թոմաս Ֆրիդենը խորհուրդ է տալիս կյանքից բացառել այդ բոլոր ռիսկի գործոնները, որպեսզի հնարավոր լինի երիտասարդ պահել սիրտը:



© NEWS.am Medicine