Գիտնականները հայտնաբերել են հարբեցողության համար պատասխանատու նեյրոնները

17:49   4 սեպտեմբերի, 2015

Ամերիիկյան գիտնականները Texas A&M  բոժշկական վարժարանի գիտական կենտրոնից, մարդու գլխուղեղում հայտնաբերել են նեյրոնների պոպուլյացիա, որոնց ազդեցության տակ ոգելից խմիչք գործածելուց հետո մարդը եւս մեկ չափաբաժին խմելու որոշում է կայացնում:

Գիտնականները պարզել են, որ ոգելից խմիչքի գործածումը փոխում է նեյրոնների կառուցվածծքն ու գործառույթները ՝ դորսոմեդիալ սթրիատումայում, որը պատասխանատու է ընտրության ժամանակ որոշում կայացնելու համար:

Ինչպես պատմել է հետազոտության  առաջատար հեղինակներից մեկը ՝ բժիշկ Չժուն Վանգը, չնայած հարբեցողությունը բավականին տարածված հիվանդություն է, բայցեւայնպես դրա մեխանիզմը դեռ բացահայտված չէ: Աշխատանքի ընթացքում հայտնաբերվել է մի փակ շրջան, որում ոգելիցի գործածումը հանգեցնում է նեյրոնների ավելի թեթեւ ակտիվացման, իսկ այդ ակտիվացումն էլ առաջացնում է խմելու ցանկություն:

Հետազոտության արդյունքները հրատարակվել են Journal of Neuroscience ամսագրում:



© NEWS.am Medicine