Վաղածին երեխաները հասուն կյանքում ֆինանսական դժվարություններ են ունենում

21:46   4 սեպտեմբերի, 2015

Եթե վաղածին երեխաները իրենց պրոպորցիաներով հասնում են սովորական երեխաներին, նրանց առողջությանը որեւէ լրացուցիչ վտանգ չի սպառնում ՝ առավել եւս հասուն կյանքում: Սակայն պարզվում է, որ նույնը չի կարելի ասել նրանց ֆինանսական բարեկեցության մասին:

Բրիտանացի գիտնականները հետեւել են ՝ 1958-1970 թթ. ժամանակահատվածում 28-ից 42 շաբաթական ծնված ավելի քան 15 000 մարդու նյութական բարեկեցությանը:

Պարզվել է, որ վաղածին երեխաների նյութական բարեկեցությունը գրեթե բոլոր ցուցանիշներով ավելի ցածր է, քան ժամանակին ծնվածներինը: Նաեւ վաղածինների շրջանում աշխատանքը կորցնելու հավանականությունը կազմել է 25 տոկոս ՝ հսկիչ խմբի 14 տոկոսի համեմատ: Գիտնականները այսպիսով ապացուցել են, որ վաղածին երեխաների առողջության պահպանմանն ու կրթությանն ուղղված տնտեսական ծախսերը չպետք է սահմանափակվեն մանկության տարիներով:

Հետազոտության հեղինակները համարում են, որ վաղածին երեխաների խնամքը պետք է բարելավել:

 



© NEWS.am Medicine