Գիտնականները 3D մոդելների օգնությամբ պարզել են առնանդամի իդեալական չափսը

23:21   4 սեպտեմբերի, 2015

Ամերիկյան գիտնականները ուսումնասիրել են սեռական զուգընկերոջ ընտրության հարցում կանանց նախապատվությունները՝ պայմանավորված նրա առնանդամի չափով: 

Պսիխոֆիզիոլոգ Նիկոլ Պրոզի ղեկավարությամբ մի խումբ գիտնականներ 3D տպիչով  առնանդամների 100 մոդել են տպել, որոնք բաժանել են 33 տեսակի ՝ ըստ տարբեր հատկանշանների: Փորձին մասնակցող 75 կանանց խնդրել եմ ընտրել այն մոդելը, որն առավել հարմար են համարում մշտական զուգընկերոջ համար: Նաեւ նրանք պետք է նշեին, թե առնանդամի ո՞ր չափը կգերադասեին մեկ գիշերվա զուգընկերոջ դեպքում:

Մշտական հարաբերությունների համար օպտիմալ չափ է ընտրվել 16 սմ երկարությամբ ու 12.2 սմ շրջանագծով մոդելը: Մեկ գիշերվա զուգընկերոջ համար կանայք հիմնականում ընտրել են ավելի խոշոր նմուշ ՝ 16.25 սմ երկարությամբ ու 12.7 սմ շրջանագծով: Փաստորեն, մասնակից կանայք նախընտրել են այն առնանդամները, որոնց չափերն այդքան էլ չեն տարբերվում միջին ցուցանիշներից: Մեկ գիշերվա հարաբերությունների համար նրանք ընտրել են մեծ չափի մոդել ՝ իրենց ընտրությունը պատճառաբանելով բավականության ստանալու ավելի մեծ հավանականությամբ:

«Տարբեր կանայք նախընտրում են տարբեր չափերի առնանդամներ տարբեր նպատակների համար,- նշել է բժիշկ Փրոզը, ով ղեկավարում էր գիտնականների աշխատանքը,- Դրա համար էլ մեծ են շանսերը, որ յուրաքանչյուր տղամարդ կարող է ունենալ այն չափի սեռական օրգան, որն ինչ- որ մեկի համար «կատարյալ» կհամարվի»։

Ի դեպ, բժիշկ Փրոզն ինտերնետում տեղադրել է 3Դ պատկերները տպելու ինստրուկցիաներ: Դրանցով յուրաքանչյուր ցանկացող կարող է տպել 33 պլաստիկ առնանդամներ ու ընտրել իր համար օպտիմալ տարբերակը:



© NEWS.am Medicine