Ճապոնացի գիտնականներն ապացուցել են ցողունային բջիջների օգնությամբ աչքերի բուժման արդյունավետությունը

16:39   3 հոկտեմբերի, 2015

Բնական գիտությունների պետական ինստիտուտի  (Փիքեն) ճապոնացի գիտնականները առաջին անգամ ապացուցել են տեսողության հետ կապակցված հիվանդությունների բուժման ժամանակ  ցողունային բջիջների (iPS-բջիջների) գործածման արդյունավետությունը:

Հետազոտողների տվյալներով, մարդուն ցողունային բջիջներից աճեցված աչքի ցանցաթաղանթ ներպատվաստելուց մեկ տարի անց ոչ մի կողմնակի էֆֆեկտ չի նկատվել: Ճապոնացի գիտնականներին նաեւ հաջողվել է բուժումից հետո մեծացնել հիվանդի «տեսողության ոլորտը»: Սա վկայում է նրանց առաջարկած մեթոդի արդյունավետության մասին:

Ճապոնիայի մասնագետներն անցած տարվա սեպտեմբերին արեցին ցողունային բջիջներից աճեցված աչքի ցանցաթաղանթի ներպատվաստման աշխարհի առաջին վիրահատությունը: Հիվանդը մակիլոդիստրոֆիայով հիվանդ 70 ամյա կին  էր: «Ռիկեն» ինստիտուտի գիտնականները մտադիր են շարունակել հետազոտությունները ցողունային բջիջների կիրառման ոլորտում ու եւս մի քանի նույնատիպ վիրահատություն անել:

Մակուլոդիստրոֆիան ախտահարում է աչքի ցանցաթաղանթը ու տարեց մարդկանց շրջանում կուրության գլխավոր պատճառներից մեկն է համարվում: Այս հիվանդության գոյություն ունեցող բուժման մեթոդներն ունակ են միայն ժամանակավորապես վերացնել դրա ախտանիշները:



© NEWS.am Medicine