ՄՈՒԿ-ով երեխաները ոչ միայն հասարակության օգնության, այլեւ պետության աջակցության կարիքն ունեն

19:33   3 հոկտեմբերի, 2015

Հայկական հասարակությունը բավականին զգայուն է ու պատրաստ է օգնել խնդիրներ՝ օրինակ մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ) ունեցող երեխաներին, սակայն նման երեխաներին ոչ միայն հասարակության օգնությունն է պետք, այլեւ պետության աջակցությունը : NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ են արտահայտել «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության ղեկավար Նարինե Մանուկյանը ու Run Yerevan կազմակերպիչներից մեկը՝ Հայկ Դավեյանը:

Այս տարվա մայիսին Երեւանում անցել է Run Yerevan  միջոցառումը, որի ժամանակ բարեգործական վազորդներին հաջողվել է հավաքել ավելի քան 2.5 մլն դրամ, որը հատկացվել է «Հայ մայրեր» հիմնադրամի ՄՈՒԿ-ով հիվանդ 15 երեխաների օգնության նպատակով: Միջոցառումը, Նարինե Մանուկյանի խոսքով, հոյակապ կազմակերպված էր, իսկ երեխաների ստացած օգնությունը պարզապես անգնահատելի էր: Սակայն լավ կլիներ, եթե նման օգնություն նրանց ցուցաբերեր նաեւ պետությունը:

ԴՑՊ-ով հիվանդ երեխաները սովորաբար ոչ միայն պետության տրամադրած սայլակների կարիքն ունեն, այլեւ հատուկ օրթոպեդիկ կոշիկի ու այլ սարքավորումների, նաեւ հատուկ պարապմունքների, որոնք կօգնեն նրանց ֆիզիկական ու մտավոր զարգացմանը: Այս ամենը բավականին թանկ արժե, ու նման երեխաներ ունեցող ընտանիքների մեծ մասի ուժերից վեր է այդ ամենի համար վճարելը: Հենց դրա համար էլ նրանց այդքան պետք է թե պետության, թե հասարակության օգնությունը:

Վաղը, հոկտեմբերի 4-ին, երեւանցիները ՄՈՒԿ–ով հիվանդ երեխաներին օգնելու եւս մեկ հնարավորություն կունենան. խոսքն այն 8 երեխաների մասին է, որոնց համար Երեւանյան առաջին կիսամարաթոնի շրջանակում կազմակերպված բարեգործական վազքի ընթացքում գումար է հավաքվելու՝ կոշիկ ու սարքավորում գնելու համար:



© NEWS.am Medicine