Թունավորման ախտանիշներ ունեցող երեխային տեղափոխել են Թալինի կլինիկա

12:56   5 հոկտեմբերի, 2015

Այսօր գիշերը Հայաստանի Արտենի գյուղից երկու տարեկան երեխային շտապ տեղափոխել են Թալին կլինիկայի ինֆեկցիոն բաժանմունք՝ աղիքային ինֆեկցիայի ախտանիշներով: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց կլինիկայի տնօրեն Արմեն Խաչատրյանը:

«Երեխայի վիճակը բավարար է, բայց նրան ինչ -որ բան է անհանգստացնում, ու հիմա մենք հետազոտում ենք նրան, անալիզներ անում, որպեսզի պարզենք, թե ինչ խնդիր ունի», - նշեց նա:

Այս դեպքը, տնօրենի խոսքով, կապակցված չէ զանգվածային թունավորումների նախորդ դեպքերի հետ: Այդ բոլոր թունավորումներն արդեն անցել գնացել են, ու բոլոր հիվանդները որոնք այն ժամանակ կլինիկա էին ընդունվել, վաղուց ապքինվել են ու դուրս գրվել: Իսկ թունավորումների ու աղիքային ինֆեկցիաների հատուկենտ դեպքեր կլինիկայում գրանցվում են ինֆեկցիոն բաժանմունքի բացման օրվանից, ինչը տնօրենի խոսքով օրինաչափ երեւույթ է:

Հիշեցնենք, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Շիրակի ու Արագածոտնի մարզերում գրանցվել էին զանգվածային թույավորումների դեպքեր, որոնք մեծ մասը, ինչպես պարզվեց, պայմանավորված էր աղտոտված, նորմերին չհամապատասխանող ջրի օգտագործմամբ: Ջրի մաքրման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները, մասնագետների խոսքով, հանգեցրել են աղիքային ինֆեկցիայի նոր դեպքերի կրճատմանը ու իրավիճակի կայունացմանը:



© NEWS.am Medicine