Մշտական հոգնածությունը կարող է օրգանիզմում երկաթի պակասի նշան լինել

20:40   5 հոկտեմբերի, 2015

Եթե դուք անընդհատ ձեզ հոգնած եք զգում, եթե ձեզ համար նույնիսկ քնելն է դժվար ու ձեր եռանդը չի բավականացնում ամենօրյա գործերի համար՝ ապա շատ հավանական է, որ ձեր օրգանիզմում երկաթի պակաս կա: Այս խնդրին հատկապես հաճախ են բախվում սպորտով զբաղվողները, հայտնում են այն նոր հետազոտության հեղինակները, որի մասին հայտնել է Network Health Dietitians ամսագիրը: 

Երկաթն անհրաժեշտ է արյան կարմիր բջիջների համար, որոնք թթվածինը տեղափոխում են ամբողջ օրգանիզմով: Թթվածնի պակասը սովորաբար հանգեցնոմ է հոգնածության ու ուժասպառության զգացողության:
Այս խնդրի մասին են հուշում նաեւ մաշկի գունատությունը ու շնչահեղձության զգացողությունը: Կարեւոր ախտանիշներ են նաեւ համարվում գլխացավերը, գլխապտույտները, ականջներում աղմուկը, ախորժակի կորուստը, լեզվի վրա տարօրինակ զգացողությունը, մազաթափությունը, եղունգների հետ խնդիրները ու օրգանիզմի ձայները ՝ օրինակ սրտի տրոփյունը լսելու ունակությունը:
Երկաթի պակասով հիմնականում տառապում են աղջիներն ու կանայք, բայց հիմա մասնագետները ռիսկի խմբում նաեւ մարզիկներին են ընդգրկել: Ըստ հետազոտության, սպորտով զբաղվող յուրաքանչյուր երրորդ կինը կանգնած է ամենիայի զարգացման շեմին, եւ հինգից երեքի սննդակարգում երկաթի պարունակությունը բավարար չէ: Երկաթի պակասը, ինչպես նշեց դիետոլոգ Քերրի Ռաքսթոնը, նկատելիորեն վատացնում է այդ մարզիկների արդյունքները:
Անհատական մարզիչ Ժաննա Վան Դիժկն էլ իր հերթին նկատեց, որ չափազանց կարեւոր է, որ օրգանիզմը անհրաժեշտ բոլոր նյութերը ստանա. այդ դեպքում մարզումները արդյունավետ ու անվտանգ կլինեն: Դրա համար էլ մասնագետը խորհուրդ է տալիս անպայման սննդակարգում ընգրկել կարմիր միսը, որը երկաթի ու մի շարք այլ կարեւոր միներալների հարուստ աղբյուր է: Կարմիր միսը եռակի շատ երկաթ է պարունակում, քան հավի միսը, ու 250 անգամ շատ՝ քան բրոկոլին, հիշեցնում է մասնագետը: Դրա համար էլ փորձագետները խորհուրդ են տալիս օրական առնվազն 70 գրամ կարմիր միս ուտել, հատկապես եթե սպորտով եք զբաղվում:
Arthur Khemchian



© NEWS.am Medicine