Մանդարինը կարող է նպաստել նիհարելուն ու պաշտպանել մի շարք հիվանդություններից

13:20   6 հոկտեմբերի, 2015

Մանդարինում հազվագյուտ նյութ կա, որը կանխում է ճարպային հյուսվածքի կուտակումը ու պաշտպանում օրգանիզմը մի շարք բավականին վտանգավոր հիվանդություններից, օրինակ շաքարախտից ու աթերոսկլերոզից, հավաստիացնում են Արեւմտյան Օնթարիոյի համալսարանի հետազոտողները:

Խոսքը նոբիլետին նյութի մասին, որը մկների հետ փորձերի ժամանակ ապացուցել է ճարպային կուտակումները կանխելու իր ունակությունը: Գիտնականները հետեւել են այն մկների առողջական վիճակին, որոնց հատուկ կերակրել են «արեւմտյան դիետայով»՝ ճարպերի ու շաքարի բարձր պարունակությամբ սննդամթերքով: Մասնագետների խոսքով, այս դիետայի հետեւանքով արագ զարգանում է ոչ միայն մարմնի ավելորդ քաշը, այլեւ մետաբոլիկ ախտանիշը՝ վտանգավոր վիճակ, որին բնորոշ են խոլեստերինի եւ տրիգլիցերիդների (ճարպային բջիջների), ինսուլինի ու արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը, ինչպես նաեւ լյարդի ճարպային կուտակումները:

Միաժամանակ կրծողների մյուս խմբին, որոնք նույնպես շատ ճարպ ու շաքար էին ուտում, վնասակար սննդի հետ միասին տվել են նաեւ մանդարինի խտահյութ: Արդյունքները ամփոփելիս՝ գիտնականները նկատել են, որ կենդանիների այս խմբում օրգանիզմի կենսագործունեության ցուցանիշները շատ ավելի լավ վիճակում էին, քան առաջին խմբում: 

«Մանդարինում պարունակվող նոբիլետինը կանխում է լյարդում ճարպերի կուտակումները, խթանում գեների արտահայտվածությունը, մասնակցում ավելորդ ճարպի քայքայմանը ու վերահսկում այն գեների ակտիվությունը, որոնք պատասխանատու են ճարպ արտադրելու համար», - հայտնել են հետազոտության հեղինակները:



© NEWS.am Medicine