Ուզում եք հղիանա՞լ. ուրեմն զբաղվեք սեքսով ամբողջ ամսվա ընթացքում

21:30   7 հոկտեմբերի, 2015

Եթե ուզում եք հղիանալ՝ սեքսով պետք է զբաղվեք ոչ թե կնոջ բեղուն ժամանակաշրջանում, այլ ամբողջ ամսվա ընթացքում: Այս մասին հայտնում են ԱՄՆ Ինդիանայի համալսարանի հետազոտողները:

Գիտնականների խոսքով սեռական հարաբերությունները իմունային համակարգում առաջացնում են փոփոխություններ, որոնք կնոջ մարմինը պատրաստում են հղիության: Եթե զույգը հնարավորինս հաճախ է զբաղվում սեքսով, կնոջ մարմինը զգալիորեն ավելի քիչ է «մերժում» սպերմատազոիդներին կամ արդեն ձեւավորված սաղմը, քանի որ դրանց չի ընկալում որպես «կողմնակի զավթիչների»: Իսկ եթե զույգը սեքսով է զբաղվում միայն կնոջ բեղուն ժամանակաշրջանում, ապա հղիության հավանականությունը զգալիորեն նվազում է:

Սա հաստատել է նաեւ մի փոքր հետազոտություն, որն անցկացրել են գիտնականները՝ օգտագործելով 30 կնոջ դաշտանային ցիկլերի մասին տեղեկությունները: Այդ կանանց մի կեսն ակտիվ սեռական կյանքով էր ապրում, իսկ մյուս կեսը առհասարակ սեքսով չէր զբաղվում: Առաջին խմբի կանանց համար զգալիորեն ավելի հեշտ էր հղիանալը:

«Բեղունության պատուհան է» համարվում ձվազատմանը եւ դաշտանին նախորդող 5 օրերը: Համարվում է, որ հենց այդ օրերին է հղիանալու ամենամեծ հավանականությունը: Սակայն եթե ցիկլի հենց սկզբից զույգն ապրի ակտիվ սեռական կյանքով՝ ապա ձվազատման պահին կնոջ մարմինն ավելի լավ պատրաստված կլինի հաջող բեղմնավորման:



© NEWS.am Medicine