Կանանց կեսը բախվել է սեքսից հետո դեպրեսիայի համախտանիշին

23:48   7 հոկտեմբերի, 2015

Եթե սեքսից հետո Ձեզ մոտ ուրախության եւ բավարարվածության զգացողության հետ միասին դեպրեսիայի ախտանիշներ են հայտնվում, իմացեք, Դուք միակը չեք։ Ինչպես ցույց է տվել Քուինսլենդի Տեխնոլոգիական համալսարանի գիտնականների հետազոտությունը, կանանց 46 տոկոս-ի մոտ սեքսից հետո հուզական անկում, լացկանություն, սեւամաղձություն, տագնապ եւ  ագրեսիա է առաջանում։

Փորձագետների խոսքով, սեքսից հետո կանանց դեպրեսիվ վիճակը դեռ ուսումնասիրման կարիք ունի։ Կարծիք կա, որ սեքսից հետո տխրության զգացողություն կարող են ունենալ այն մարդիկ, որոնք նախկինում բռնության զոհ են դարձել կամ էլ նրանք, ովքեր հակված են «միաձուլվել զուգընկերոջ հետ»: Այդ մասին նշվել է Sexual Medicine ամսագրում։



© NEWS.am Medicine