Հայաստանում առաջին անգամ կնշվի Արթրիտի համաշխարհային օրը

14:28   10 հոկտեմբերի, 2015

2015թ.-ի հոկտեմբերի 12-ին առաջին անգամ Հայաստանում, «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամի նախաձեռնեւթյամբ եւ «Արաբկիր» Բժշկական Համալիր-մանուկների   եւ դեռահասների առողջության ինստիտուտի աջակցությամբ նշվում է Արթրիտի համաշխարհային  օրը:  

Միջոցառումը նպատակ ունի բարձրաձայնել պատանեկան արթրիտի պրոբլեմի   մասին   եւ մեր աջակցությունը հայտնել արթրիտով հիվանդ երեխաներին:

Միջոցառման ընթացքում կլինեն համերգային կատարումներ փոքրիկ հայտնի աստղերի կողմից, երեխաների կողմից սիրված շոու ծրագիր Զոզոի կատարմամբ, խաղեր եւ նվերներ փոքրիկների համար: Միջոցառման ընթացքումփոքրիկներին կողջունեն նաեւ մեր հայ սիրված աստղերը, ովքեր այդ օրը կլինեն նրանց կողքին եւ կհայտնեն իրենց աջակցությունը:

Միջոցառումը տեղի կունենա Հոկտեմբերի 12–ին` Արթրիտի Համաշխարհային օրը, ժամը 15.00–ին Մամիկոնյանց փող., 30 շենք հասցեով։



© NEWS.am Medicine