Լոս Անջելեսում քարոզարշավ են սկսել քաղցր ըմպելիքների դեմ, որոնք երեխաների ճարպակալում են առաջացնում

18:44   10 հոկտեմբերի, 2015

Լոս Անջելեսի առողջապահության վարչությունը քարոզարշավ է սկսել երեխաների ճարպակալման դեմ եւ քաղցր ըմպելիքների օգտագործումը նվազեցնելու օգտին, որովհետեւ վերջիններս ոչ միայն ճարպակալում են առաջացնում, այլեւ երկրորդ տեսակի դիաբետ։ 

Կալիֆորնիան ԱՄՆ-ում առաջատարն է ճարպակալումից տառապող 2-ից 4 տարեկան երեխաների թվով, եւ մասնագետների կարծիքով դա մեծապես պայմանավորված է սխալ սննդի օգտագործմամբ։

«Երեխաների մոտ ճարպակալման կանխարգելումը սկսվում է կյանքի վաղ փուլերում առողջ սնվելու եւ ֆիզիկական ակտիվութւյան օգտին քարոզչությունից։ Անհրաժեշտ է երեխային համոզել սովորական ջուր խմել սոդայացվածի փոխարեն», — նշել է Առողջապահության վարչության ղեկավար Պոլ Սայմոնը։

Նրա խոսքով, այսօրվա դրությամբ քաղցր ըմպելիքները կազմում են երեխայի ընդունած կալորիաների 40%-ը։ Երեխաներին խորհուրդ են տալիս գազավորված ըմպելիքը փոխարինել ֆրեշներով, որոնք, իրենց հերթին, պետք է ջրով բացել։ Մեկ այլ լավ այլընտրանք են մրգերը, որոնք հարուստ են ցանցենով, որն այնքան անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ գործունեության համար։



© NEWS.am Medicine