Մեր իմունիտետը բջիջների եւ օրգանների հավասարակշռված համակարգ է. այդ բջիջներն ու օրգանները համագործակցում են՝ մեզ պաշտպանելով հիվանդություններից։ Պաշտպանական բջիջներ կարելի է գտնել մարմնի տարբեր հատվածներում՝ նշագեղձերում, փայծաղում, ավշային հանգույցներում, ողնուղեղում եւ տիմուսում։
Իմունիտետը հատուկ հակամարմիններ է ստեղծում, որոնք գտնում եւ ոչնչացնում են օտարածին մասնիկները, որոնք կարող են հիվանդության պատճառ դառնալ։ Իսկ եթե իմունիտետը ինչպես հարկն է չի աշխատում, օրգանիզմը կարող է անպաշտպան եւ խոցելի լինել վարակի առաջ։
FoxNewsHealth.com-ից բժիշկ Մանն Ալվարեւը մի քանի խորհուրդ է տալիս այն մասին, թե գալիք ձմեռվան ընդառաջ ինչպես է պետք ամրապնդել իմունային համակարգը.
1. Մարզվեք
Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ չափավոր ֆիզիկական վարժությունները օրգանիզմում մեծացնում են վարակների դեմ պայքարող բջիջների քանակը։
2. Նիհարեք
Ավելորդ քաշը բարձրացնում է մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկը, որովհետեւ ճարպային բջիջները, եթե շատ են, նպաստում են բորբոքային գործընթացներին, որոնք վնասում են հյուսվածքները։
3. Ճիշտ սնվեք
Սննդակարգում շաքարի եւ հագեցած ճարպերի ավելցուկը ճնշում է այն իմունային բջիջները, որոնք հարձակվում են վտանգավոր մանրէների վրա։ Դրա համար էլ ջանացեք ավելի առողջ մթերքով սնվել։
4. Հանգստացեք
Քիչ քնելը եւս ազդում է իմունային համակարգի վրա եւ նրան խանգարում է պայքարել հիվանդությունների դեմ։ Ամեն գիշեր պետք է առնվազն 7 ժամ քնել, պնդում է բժիշկը։