Հոգեբույժները հորդորում են զերծ մնալ ամբոխահաճո եւ իրականացման առումով անհնար կոչերից

16:31   10 հոկտեմբերի, 2015

ԼՂՀ հոգեբույժների եւ հոգեբանների ասոցիացիայի եւ Հայկական հոգեբուժական ասոցիացիայիհամատեղ հայտարարությունը Հոգեկան առողջության համաշխարհային օրվա առիթով.

 

-Հիմք ընդունելով վերջին շրջանում ամբողջ աշխարհում, այդ թվում մեր տարածաշրջանում, տեղի ունեցող ռազմական գործողությունների եւ դրանցով պայմանավորված հասարակական լարվածության աճը, ինչպես նաեւ գլոբալ ֆինանսական ճգնաժամի դեռեւս շարունակվող հետեւանքները, որոնք չեն կարող չանդրադառնալ հասարակության հոգեկան առողջության վրա.

-հաշվի առնելով, որ նման իրավիճակներում հասարակության առավել խոցելի խմբերը, այդ թվում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք ավելի անպաշտպան են եւ օժանդակության կարիք ունեն.

-կարեւորելով  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ առավել հոգատարության եւ ուշադրության անհրաժեշտությունը, ինչը բխում է նաեւ օրվա խորհրդից եւ կարգախոսից` «Արժանապատվություն եւ հոգեկան առողջություն».

Կոչ ենք անում.

-Պատկան մարմիններին եւ բոլոր կազմակերպություններին, որոնց գործունեությունն առնչվում է հասարակության լայն շերտերի հոգեկան առողջության հետ.

իրենց գործողություններում առաջնորդվել նվազագույնը` հասարակության հոգեկան առողջությունը չվնասելու սկզբունքով, իսկ առավելագույնը` անել հնարավորը, որպեսզի պահպանենք եւ ամրապնդենք բոլորի հոգեկան առողջությունը.

այդ նպատակով զերծ մնալ

 

Այն կազմակերպություններին եւ անձանց, որոնք աշխատում կամ առնչվում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների հետ.

Վերաբերվել նրանց ինչպես իրենց հավասարի` հարգելով նրանց արժանապատվությունը.

-Մենք մշտապես պատրաստակամ ենք եղել գործակցել  բոլոր կառույցների հետ` վերոնշյալ խնդիրների լուծման գործում եւ մեկ անգամ եւս հաստատում ենք այդ պատրաստակամությունը` համագործակցել  հոգեկան առողջության ոլորտի վերաբերյալ ընդունված որոշումների իրականացման, ինչպես նաեւ նոր քաղաքական, իրավական փաստաթղթերի նախապատրաստման գործում.

-Որպես երկու երկրների հոգեկան առողջության ոլորտի մասնագիտական կազմակերպություններ` հայտարարում ենք նաեւ համագործակցության առավել սերտացման մասին` ի նպաստ հոգեկան առողջության արժանապատիվ պահպանման:

 



© NEWS.am Medicine