Աուտիզմով երեխա ծնելու վտանգը պայմանավորված է մոր ճարպակալումով

23:47   12 հոկտեմբերի, 2015

Ամերիկացի գիտնականները փորձել են կապ գտնել մոր ճարպակալման ու երեխայի աուտիզմի միջեւ եւ պարզել են, որ աուտիզմով երեխա ծնելու հավանականությունը բազմիցս աճում է, եթե մայրը ճարպակալումով է տառապում:

Կենտրոնական հարավային համալսարանի ու Կալիֆորնիայի համալսարանի մի խումբ գիտնականներ մի շարք տվյալներ են հավաքել իրենց անցկացրած հետազոտության ընթացքում, որին շուրջ 200 հազար մարդ էր մասնակցել: Հավաքված տվյալների վերլուծության ընթացքում գիտնականները պարզել են, որ աուտիզմի առաջացումն ու զարգացումը գրեթե կիսով չափ ավելի շատ է սպառնում քաշի ավելցուկով տառապող մայրերից ծնված երեխաներին,քան մյուսներին:

Ընդ որում, նույնիսկ եթե այդ երեխաների մոտ աուտիզմ չի հայտնաբերվել, մի շարք զգացմունքային խնդիրների առաջացման հավանականությունը, միեւնույն է, շատ բարձր է: Խոսքը նաեւ հասակակիցների հետ շփման դժվարությունների մասին է: Գիտնականներն այս երեւույթը կապակցում են մոր արյան մեջ շաքարի բարձր մակարդակով: Հենց շաքարն է բացասական ներգործություն ունենում երեխայի գլխուղեղի զարգացման վրա:

 



© NEWS.am Medicine