Բոտոքսը կարող է օգնել սեքսի ժամանակ ցավ զգացող կանանց

22:21   13 հոկտեմբերի, 2015

Բոտոքսը լայնորեն կիրառվում է կնճիռների հարթեցման համար, սակայն դրա ներարկումները կարող են օգնել նաեւ այն կանանց, որոնք ցավ են զգում սեռական հարաբերությունների ժամանակ: Բոտոքսը հանգստացնում է մկանները եւ հանում մկանային սպազմերը, դրա համար էլ այն կիրառում են նույնիսկ կոնքային ցավերի որոշ տեսակների բուժման ժամանակ, ադ թվում ՝ դիսպարեունիայի ՝ սեռական հարաբերությունների ժամանակ ցավի զգացողության դեպքում:

Ինչպես բացատրեց բժիշկ Մարիա Պարաիսոն ՝ Քլիվլենդի կլինիկայից, բոտոքսի ներարկումները կանխում են կոնքային հատակի ու հեշտոցի մկանների սպազմերը, որոնք վագինիզմի ախտանիշ են կոչվում: Ճիշտ է, կոնքային հատակի մկանների սպազմերով կամ նմանատիպ այլ խնդիրներով ՝ օրինակ միզապարկի կամ աղիների սպազմերով հիվանդներին բոտոքսը սովորաբար առաջարկում են միայն այն ժամանակ, երբ բուժման մյուս մեթոդները չեն աշխատում:

Ինչպե՞ս է անցնում բոտոքսով բուժումը

Օգտագործելով տեղական ցավազրկում՝ բժիշկը բոտոքսը ներարկում է ցավոտ հատվածի մեջ:

Ներարկումից հետո կարող է մի քիչ արյուն գալ, ու դա, ինչպես նշեց Մարիա Պարաիսոն, նորմալ է: Սակայն եթե արյունը շատ է կամ էլ եթե հանկարծ հայտնվել են ինֆեկցիայի նշաններ (տենդ, դողերոցք, ուժեղ ցավեր, ներարկման տեղում կարմրություն եւ այլն) պետք է անմիջապես բժշկի դիմել: Նաեւ մասնագետը խորհուրդ է տալիս ներարկումից հետո 72 ժամվա ընթացքում սեռական հարաբերությւոններից զերծ մնալ:

Ներարկումների քանակը պայմանավորված է դեպքի ծանրությունով: Սակայն պետք է հիշել, որ բոտոքսի ազդեցությունը ժամանակավոր է. յուրաքանչյուր 6-9 ամիսը մեկ Դուք ամենայն հավանակնությամբ ստիպված կլինեք կրկնակի ներարկումներ անել:



© NEWS.am Medicine