Սպորտը կօգնի հաղթահարել խրոնիկական հոգնածության համախտանիշը

22:39   28 հոկտեմբերի, 2015

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու սպորտը կօգնեն հաղթահարել խրոնիկական հոգնածության համախտանիշը: Այդ մասին տեղեկացնում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները: 

Խոշոր հետազոտության ընթացքում մասնագետները երկու տարի շարունակ հետեւել են համախտանիշի հարյուրավոր զոհերի: Պարզվել է, որ նրանք, ովքեր առավելագույն ֆիզիկական ակտիվություն են պահպանել, հոգնածության խնդրին զգալիորեն քիչ են բախվել:  

Ժամանակին խրոնիկական հոգնածությունն ընդհանրապես հիվանդություն չէր համարվում, սակայն այժմ իրավիճակը փոխվել է: Միայն Մեծ Բրիտանիայում դրանից մոտ քառորդ միլիոն մարդ է տառապում, որոնք բողոքում են ծայրաստիճան հոգնածությունից, հոդացավից, գլխացավից, ինչպես նաեւ հիշողության հետ կապված խնդիրներից: 

Մասնագետները երկար ժամանակ չգիտեին ինչպես օգնել նման խնդիր ունեցող մարդկանց, սակայն ապացուցվել է, որ եթե  հատուկ ֆիզիոթերապիան, որի ընթացքում մարդիկ աստիճանաբար մեծացնում են ակտիվության մակարդակը, համադրվի կոգնիտիվ պահվածքայի թերապիայի հետ, որը նպաստում է դրական մտածողության զարգացմանը, դրական զգալի ազդեցություն կունենա համախտանիշի վրա:



© NEWS.am Medicine