7 մթերք, որից գիրանում եք

21:05   21 նոյեմբերի, 2015

Քաղցրեղենն ու տորթերը միակ մթերքը չեն, որոնք կարող են փչացնել ձեր կազմվածքը:  Շատ այլ մթերքներ էլ կան, որոնցից կարող եք ձեզ համար աննկատ գիրանալ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:  

Թղթե տուփերում հյութեր 

Ի տարբերություն թարմ քամված հյութերի, տուփերում վաճառվողները լրացուցիչ շաքար են պարունակում, որն օգտագործվում է որպես կոնսերվանտ: Խանութից գնված խնձորի հյութի մեծ բաժակում մոտ  30 գրամ շաքար կա. դա ԱՀԿ-ի կողմից սահմանված   օրական նորմայի կեսից ավելին է:

Ալկոհոլային խմիչքներ

Ալկոհոլային խմիչքներում հսկայական քանակությամբ շաքար եւ կալորիաներ են պարունակվում, սակայն շատերը նույնիսկ չեն կասկածում դրա մասին: Ընթրիքին երկու բաժակ օղին կամ մեկ բաժակ գինին կարող են նպաստել ավելորդ քաշ հավաքելուն: 

Եգիպտացորենի փաթիլներ եւ մյուսլի 

Եգիպտացորենի փաթիլների կամ մյուսլիի ընդամենը կես բաժակը մոտ   30 գրամ շաքար է պարունակում, մինչդեռ խորհուրդ է տրվում օրական  50 գրամից ավել չօգտագործել:

Յոգուրտներ եւ կաթնաշոռ 

Առաջին հայացքից սա առողջ սնունդ է թվում, սակայն դրանցում կարող է առկա լինել ինչպես լակտոզա, այնպես էլ մեծ քանակությամբ շաքար: Օրինակ` խմելի մրգային յոգուրտի փոքրիկ շշում համարյա  6 գդալ շաքար կա: Իհարկե, նույնը չի կարելի ասել բնական կամ հունական մածունի մասին, որում ոչ շաքար կա, ոչ էլ համային հավելումներ: 

Հաց

Ցանկացած պատրաստի հացում մեծ քանակությամբ շաքար կա: Նույնիսկ ամբողջական ցորենից պատրաստված հացի 100 գրամում  4 գրամ շաքար կա. այն օգտագործում են, որպեսզի զանգվածային սպառողին դուր գա հացի համը: 

Երշիկ եւ ներբերշիկ 

Վերամշակված մսամթերքը մեծ քանակությամբ ճարպեր է պարունակում, գենափոխված սոյա եւ նատրիումի գլուտամատ, ինչպես նաեւ շատ շաքար` մեկ կիլոգրամում միջինը   20 թեյի գդալ:

Սուրճ 3-ը 1-ում

Նման սուրճն այնքան պարզ չէ, որքան կարող է թվալ.   նման ըմպելիքի մի փաթեթիկը ջրում բացելու դեպքում ստացված հեղուկը   70 կիլոկալորիա է պարունակում եւ  10 գրամ շաքար:

 



© NEWS.am Medicine