Մեքսիկայում տարվա սկզբից գրիպի զոհ է դարձել 500 մարդ

17:27   14 փետրվարի, 2014

2014 թվականի սկզբից Մեքսիկայում գրիպի տարբեր շտամներից մահացել է 505 մարդ, հաղորդել է լատինաամերիկյան այս երկրի առողջապահության  նախարարությունը:

Մահացու ելքով հիմնականում ավարտվել են  խոզի գրիպի A/H1N1-ով վարակման դեպքերը՝ 464 դեպք: Գրիպով հիվանդացածների ընդհանուր թիվը կազմել է 4,5 հազար մարդ, որոնցից ավելի քան 3,7 հազարը վարակված են խոզի գրիպով:

Իշխանությունների տվյալներով, վերջին օրերի ընթացքում գրիպից մահացել է միանգամից 17 մարդ: Բժիշկերը նշում են, որ ռիսկի խմբում գտնվում են դիաբետով եւ հավելյալ քաշով տառապող 30 –ից  59 տարեկանները:

Հիշեցնենք, որ վիրուսի շտամի առաջին բռնկումը, որն անվանել են խոզի գրիպ, քանի որ այն առաջին անգամ հայտնաբերվել էր խոզերի մոտ, տեղի է ունեցել 2009 թվականի ապրիլին Մեքսիակայում:  Կարճ ժամանակահատվածում A/H1N1 գրիպը ընդգրկել է մեծ քանակությամբ երկրներ:



© NEWS.am Medicine