Ճապոնիայում փայտից լապշա են ստեղծել

13:08   21 նոյեմբերի, 2015

Ճապոնական Omikenshi տեքստիլ ընկերությունը հազվագյուտ դիետիկ մթերք է ստեղծել ծառի հիմքով: Նա կոննյակու բույսի հետ ծառերի կեղեւ է խառնել, որպեսզի ստեղծի լապշա, որը չի պարունակում ոչ ճարպ, ոչ էլ գլյուտեն:

Ծառերի կեղեւը կոնյակու բույսի հետ խառնելու արդյունքում ստեղծվում է մանրաթելով հարստացված ալյուր, որից էլ պատրաստվում է լապշան: Կոնյակուն, որը հայտնի է նաեւ որպես սատանայական լեզու անունով, ճապոնական բույս է, որն օգտագործում են լապշայի մեկ այլ տեսակի բաղադրության մեջ:

Դիետիկ լապշայի նոր տարատեսակը չի պարունակում ճարպ ու գլյուտեն, իսկ կալորիաների քանակը դրանում քիչ է՝ այդ լապշայի 450 գրամը ընդամենը 27 կալորիա ունի՝ հացահատիկային լապշայի 1538 կալորիաների համեմատ: Omikenshi ընկերության արտադրատեսակները հիմնականում նախատեսված են Ճապոնիայի առողջարար սննդամթերքի շուկայում, որը 2013 թ. 1.2 տրիլիոն իեն էր գնահատվում: Երկու տասնամյակի ընթացքում այն ավելի քան երկուսուկես անգամ ավելացել է:

Դիետիկ սննդի պահանջարկը մշտապես աճում է ու եկամտաբերության տեսակետից խոստումնալից է թվում, դրա համար էլ ճապոնական ընկերությունը որոշել է արտադրել այս նոր մթերքը: Նշենք, որ կոնյակուի գործածումով պատրաստված լապշայի մյուս տարատեսակները այդքան էլ մեծ պահանջարկ չեն վայելում սպառողների շրջանում: Սակայն լապշայի փայտյա տարատեսակին հիմա ավելի շատ համ ու տեքստուրա են հավելել, ինչի շնորհիվ, ըստ արտադրողների, այն շահեկանորեն կտարբերվի մյուս տարատեսակներից:



© NEWS.am Medicine