Արհեստական ենթաստամոքսային գեղձի փորձարկումները հաջող են անցել

22:32   21 նոյեմբերի, 2015

Ամերիկյան գիտնականների ստեղծած արհեստական ենթաստամոքսային գեղձի փորձարկումները հաջող են անցել: 

Կղզյակային բջիջների (ենթաստամոքսային գեղձի Լանգերհանսի կղզյակների բջիջները) փոխպատվաստումից հետո մեխանիկական արհեստական ենթաստամոքսային գեղձի օգտագործումը կարող է փոխպատվաստված բջիջներին օգնել ավելի երկար ապրել եւ ավելի շատ ինսուլին արտադրել, կարծում են այդ սարքի ստեղծողները: 

Արհեստական ենթաստամոքսային գեղձը կօգնի ավտոմատ կերպով վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը` ապահովելով լրացուցիչ էնդոկրինային ֆունկցիոնալություն, որը սովորաբար ապահովում է առողջ ենթաստամոքսային գեղձը:  Տեխնոլոգիան մշակվել է գիտնականների տարբեր խմբերի կողմից: Ամերիկացի մասնագետները իրենց արհեստական ենթաստամոքսային գեղձն են ստեղծել եւ փորձարկել են պանկրեատիտով հիվանդ   14 հիվանդի վրա, որոնք կղզյակային բջիջների ստանդարտ վիրաբուժական փոխպատվաստում էին անցել: 

Այդ վիրահատությունը հիվանդներին հատուկ ինսուլինային պոմպով է զինում, որն աշխատում է կայուն ցիկլի հաշվին:   Շաքարախտով հիվանդների համար այն անհամեմատ ավելի նախընտրելի է, քան  օրը մի քանի անգամ ինսուլինի ներարկումները, որոնք անհրաժեշտ են արյան մեջ շաքարի նորմալ մակարդակի պահպանման համար:  Մեխանիկական արհեստական ենթաստամոքսային գեղձի եւ կղզյակային բջիջների համադրումը հիվանդների համար  ինսուլինի համապատախան քանակություն է ապահովում: 

Ապագայում գիտնականները հույս ունեն այդ մեթոդիկան տարածել ենթաստամոքսային խանգարումներից տառապող մարդկանց զգալի թվի վրա:



© NEWS.am Medicine