Հոտ չունեցող գազը զգալիորեն բարձրացնում է թոքերի քաղցկեղի զարգացման հավանականությունը

11:52   24 նոյեմբերի, 2015

Հոտ չունեցող գազը, որը կարող է լինել շատ տներում, բարձրացնում է թոքերի քաղցկեղի հավանականությունը ու կարող է հազարավոր մահերի պատճառ դառնալ: Որոշ շենքերում այդ գազի խտությունը 50 անգամ գերազանցում է անվնաս մակարդակը, հավաստիացնում են Nottingham Trent University-ի գիտնականները

Խոսքը ռադոնի՝ ռադիոակտիվ գազի մասին է, որը չունի գույն, հոտ ու որը կա աշխարհի որոշ երկրներում: Հենց միայն Մեծ Բրիտանիայում, գիտնականների խոսքով, այդ գազը դառնում է տարեկան 1100 մահերի պատճառ: Դա զգալիորեն ավելի շատ է, քան ասբեստի պատճառով առաջացած թոքերի ուռուցքներից մահացությունը: Ռադոնի խտությունը բավականին մեծ է նաեւ Ավստրալիայում ու որոշ այլ երկրներւոմ:

Ռադոնը տարբեր քանակություններով ու խտություններով արտազատվում է այն ռադիակտիվ տարրերից, որոնք կան ժայռերի ու հողի մեջ: Հանքափորերի առողջության համաճարակաբանական հետազոտությունները, որոնք դեռ 1950-60 ականներին էին անց կացվել, ցույց են տվել բարձր խտության ռադոնի ու թոքերի քաղցկեղով հիվանդացության միջեւ կապը: Վտանգը ոչ թե նույնիսկ բուն ռադոնն է, այլ դրա տրոհման արդյունքները՝ օրինակ ռադոն 222-ը:

Այդ գազն արտադրվում է հողից ու արագ լուծվում մթնոլորտում հարաբերական անվնաս խտություններով: Սակայն այն կարող է կուտակվել շենքերում, թափանցելով նկուղների միջով, ու փակ տարածքներում դրա խտությունը վտանգավոր է դառնում:



© NEWS.am Medicine