Երաժշտությունը վիրահատությունից առաջ եւ հետո նվազեցնում է ցավային զգացողությունները

22:42   24 նոյեմբերի, 2015

Երաժշտությունը վիրահատությունից առաջ, հետո եւ ընթացքում կարող է թեթեւացնել հիվանդի վիճակը, նվազեցնել ցավերը եւ անձկության զգացումը:  Այդ մասին պատմում են  Ցյուրիխի համալսարանի մասնագետները:  

Նրանց խոսքով, իրենց սիրելի երգերը լսող հիվանդները ավելի ցածր ճնշում են ունենում, ավելի նորմալ սրտային ռիթմ, քան նրանք, ովքեր բժշկական պրոդեցուրաների են գնում առանց ականջակալների եւ երաժշտության: 

Վերոհիշյալ համալսարանից Դիանա Ֆետտերը նշել է, որ կարելի է հիվանդներին նախապես տեղյակ պահել, թե իրենց համար ինչ օգտակար կլինի պրոցեդուրայի ընթացքում սիրած երաժշտությունը լսելը. Սա շատ հեշտ եւ մատչելի միջոց է նրանց օգնելու, որ ավելի հեշտ տանեն պրոցեդուրան: 

Հիվանդների վրա երաժշտության ազդեցությունը գնահատելու համար բժիշկ Ֆետտերն ու իր գործընկերները վերլուծել են վիրահատության եւ վերականգնման գործընթացի վրա երաժշտության ազդեցության մասին  47 հետազոտության տվյալները: Պարզվել է, որ երաժշտությունը  ցավային զգացողությունները նվազեցրել է 31 տոկոսով, անձկության զգացումը` 34 տոկոսով, զարկերակային ճնշումը`  40 տոկոսով, իսկ սրտի ռիթմի հաճախությունը` 27 տոկոսով: Ավելին, երաժշտությունը նաեւ   29 տոկոսով նվազեցրել է ցավազրկողների անհրաժեշտությունը: Ընդ որում, երաժշտության դրական ազդեցությունը ավելի քան ակնհայտ է եղել, եթե հիվանդն ինքն է ընտրել, թե ինչ լսի:



© NEWS.am Medicine