Ծովային օդը կարող է առողջության համար վտանգավոր թույներ պարունակել

12:25   25 նոյեմբերի, 2015

Ծովային օդն առողջության համար օգտակար է համարվում, շատերը իրենց արձակուրդին ծով են մեկնում, որպեսզի շնչեն այդ օդը: Սակայն շվեդական Լունդի համալսարանի հետազոտողները պարզել են, որ ծովային օդում կարող են նաեւ վտանգավոր թույներ պարունակվել, որոնք օդ են արտանետում բեռնատար նավերը:

Ծովային օդի բաղադրության հետազոտությունը ցույց է տվել վնասակար նանոմասնիկների վտանգավոր մակարդակի առկայություն: Այդ մասնիկները կարող են ներթափանցել թոքերի մեջ ու առաջացնել սրտի հիվանդություններ ու այլ խնդիրներ: Այդ մասնիկների վերլուծությունը ցույց է տվել, որ համենայն դեպս դրանց կեսը պարունակում է վառելիք ու նավերի այլ արտանետումներ, ճիշտ այնպես ինչպես քաղաքակային սմոգն է պարունակում մարդատար ու բեռնատար ավտոմեքենաների արտանետած գազեր: Գիտնականների խոսքով, գրեթե բոլոր նավերը՝ փոքրից սկսած մինչեւ տանկերներ, օդ են արտանետում հսկայական քանակության վնասակար նյութեր:

Ադամ Քրիստենսոնի ղեկավարած գիտնականների խոսքով, ափամերձ շրջաններում, որտեղ շատ զարգացած է նավագնացությունը, օդը հատկապես աղտոտված է: Ավելին, շատ նանոմասնիկներ, որոնք արտանետվել են ծովի հեռավոր մասերում, հարյուրավոր մղոններ են կտրում -անցնում ու հասնում ափերին:

Հետեւաբար ծովային օդը այդքան էլ օգտակար չէ, որքան ընդունված է համարել: Հատկապես եթե ծովը աղտոտված է, ու ջրերի մաքրման ոչ մի փորձ չի ձեռնարկվում:



© NEWS.am Medicine