ՁԻԱՀ-ից մահացած անչափահասների թիվը 15 տարվա ընթացքում եռապատկվել է

14:03   28 նոյեմբերի, 2015

ՁԻԱՀ-ից մահացած անչափահասների թիվը վերջին 15 տարվա ընթացքում եռապատկվել է: Մահացու ելքի դեպքերի մեծամասնությունն արձանագրվել է Աֆրիկայի երկրներում, ասված է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) զեկույցում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակած տվյալների համաձայն, 2014-ին այդ համախտանիշից   150 հազար 15 տարեկանից փոքր երեխա է մահացել: Ընդ որում մահացու դեպքերի 89 տոկոսն արձանագրվել է Սեւ Աֆրիկայի երկրներում: Այդ երկրների տարածքում ՁԻԱՀ-ից մոտ  130 հազար երեխա է մահացել: Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում այդ ցուցանիշը 1 հազար մարդ է կազմում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաեւ տեղեկացնում է, որ աշխարհում երկու ամսականից փոքր երեխաների կեսից պակասն է ՄԻԱՎ-ի թեստ անցնում: Եվ ՄԻԱՎ-ով վարակված մինչեւ 15 տարեկան  2,6 մլն երեխաների միայն մեկ երրորդն է բուժում ստանում: 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեղեկությունների համաձայն, 15 տարեկանից մեծ 17,4 մլն կին ՄԻԱՎ-ով է վարակված, 2014-ին նրանցից 1,5 մլն-ը հղի էր: Նախորդ տարվա ընթացքում այդ հարուցիչը հայտնաբերվել է  220 հազար նորածնի մոտ, որոնց 88 տոկոսը Աֆրիկայում է ապրում` Սահարայից դեպի հարավ:



© NEWS.am Medicine