Փողը մարդկանց մոտ սթրեսի հիմնական պատճառն է

20:47   29 նոյեմբերի, 2015

Մարդկանց մոտ սթրեսի առաջացումը հաճախ կապված է ֆինանսական խնդիրների հետ, պարզել են Մարկետինգային եւ սոցիալական հետազոտությունների GfK միջազգային ինստիտուտի գիտնականները: 

Փորձագետները 22 երկրից մոտ  27000 մարդու հետ հարցազրույց են անցկացրել: Այդ երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նիդերլանդները, Ճապոնիան, Հարավային Կորեան, Բրազիլիան, Թուրքիան եւ այլն: 

Ինչպես պարզվել է, փողային հարցերն անհանգստացնում են պատասխանողների  29 տոկոսին: Սթրեսի երկրորդ խոշոր պատճառը կյանքից ընդհանուր անբավարարվածությունն է եւ դրան դիմակայելու անկարողությունը: Հարցվածների մեջ նման մարդկանց տոկոսը  27 է: Պատասխանողների   23 տոկոսը սթրեսը կապել է քնի պակասի հետ: 

Լատինական Ամերիկայի երկրներում սթրեսի հինգ պատճառների թվում է նաեւ հանցագործության զոհ դառնալու հավանականությունը: 

Առանձնացել են նաեւ ֆրանսիացիները` ասելով, որ իրենց անհանգստությունները երեխաների հետ են կապված: Պարզվել է, որ սթրեսին ամենից քիչ ենթակա են ճապոնացիներն ու գերմանացիները:



© NEWS.am Medicine