Ճապոնիայում թույլատրել են հաշմանդամների համար «ռոբոտացված հագուստների» վաճառքը (ֆոտո)

16:42   30 նոյեմբերի, 2015

Ճապոնիայի առողջապահության նախարարությունը պաշտոնապես թույլատրել է   «ռոբոտացված հագուստների» վաճառքը, որոնք նախատեսված են սահմանափակ կարողություններով մարդկանց համար: 

Նման արտադրանքի իրացման առաջին արտոնագիրը ստացել է  Cyberdyne ընկերությունը իր HAL «ռոբոտացված հագուստով», որը նախատեսված է ստորին վերջույթների համար: Հագուստը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր տառապում են քաշի ավելցուկից, ինչպես նաեւ այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը, մկանայինն ձեւախեղումը, թիկունքային ձեւախեղումը: Սարքը արդեն հավանության է արժանացել Եվրոպայի երկրներում բուժական նպատակներով օգտագործվելու համար:  

Հագուստը զինված է հատուկ սենսորներով, որոնք որսում են նյարդային համակարգի ազդանշանները: Այն օգնում է գործի դնել վերջույթները, որոնք մարդն ի վիճակի չէ օգտագործել առանց կողմնակի օգնության: 

Ինչպես նշել է Cyberdyne-ը, նոր տեխնոլոգիաները մարմնի գործառույթները վերականգնելու մեծ ներուժ ունեն: Բազմաթիվ փորձարկումների ընթացքում ապացուցվել է, որ նման  «ռոբոտացված հագուստների շնորհիվ» հաշմանդամները կկարողանան նկատելի տարածություններ հաղթահարել, առանց հոգնածություն զգալու:  

Մշակումը հնարավոր է դարձնում նաեւ այնպիսի գործողություններ, որոնք սահմանափակ կարողություններով մարդն ուղղակի ի վիճակի չէր լինի ինքնուրույն կատարել: Օրինակ` կռանալ եւ ծանր առարկաներ վերցնել:



© NEWS.am Medicine