ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ՄԻԱՎ-ի թեստ է հանձնել

20:48   1 դեկտեմբերի, 2015

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկայում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցան նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ:

Նախարարը ընդգծեց հետազոտություն անցնելու կարեւորությունը։ Նա կոչ արեց բուժաշխատողներին հետեւել իր օրինակին, հետազոտվել եւ պարզել կարգավիճակը ՄԻԱՎ-ի վերաբերյալ:

Արմեն Մուրադյանը մասնակցեց նաեւ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շենքում տնօրինության եւ բուժանձնակազմի նախաձեռնությամբ բացված մատուռի օրհնության կարգի արարողությանը, որը կատարեց Արարատյան Հայրապետական Թեմի «Ցերեկային Կենտրոն»-ի հոգեւոր հովիվ, Երեւանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու Տեր-Գրիգոր քահանա Գրիգորյանը:

«Հոգեւոր կյանքը չի վերջանում հիվանդությամբ, այլ հիվանդությունը միջոց պետք է դառնա, որ ավելի ամրանանք մեր հավատի մեջ»,- նշեց հոգեւորականը:



© NEWS.am Medicine