Հակատարիքային քսուքը կարող է երկարացնել կյանքը ու նվազեցնել քաշը

23:45   18 դեկտեմբերի, 2015

Դեմքի համար հակատարիքային քսուքների մեծ մասը ոչ միայն երիտասարդացնող ազդեցություն են թողնում, այլեւ նպաստում են քաշի նվազմանը: Նման եզրակացության են հանգել Լիվերփուլի համալսարանի գիտնականները: Նրանց հոդվածը հրապարակվել է Aging Cell ամսագրում:

Բրիտանացի մասնագետները հետազոտություն են անցկացրել նեմատոդների ( 1մմ երկարության կլոր որդերի վրա), որոնք ստացել են հակատարիքային քսուքներում պարունակվող նյութեր՝ ալանտոին , ռապամիցին, տրիխոստատին А եւ LY-294002: Հետազոտության վերջում որդերի կյանքի տեւողությունը ավելացել է մոտավորապես 20 տոկոսով, նրանց առողջական խնդիրներն էլ են նվազել:

Բացի դրանից նեմատոդները սկսել են ավելի քիչ ուտել, ինչից նրանց սննդակարգի կալորիականությունը զգալիորեն նվազել է:

Ձեռք բերված արդյունքները գիտնականները մտադիր են օգտագործել իրենց հետագա փորձարկումներում՝ արդեն կաթնասունների, այդ թվում մարդու վրա: Մասնագետներին հետաքրքրում են այն մոլեկուլային մեխանիզմները, որոնց միջոցով ալանտոինը ու մնացած նյութերը ունակ են երկարացնել կյանքը:



© NEWS.am Medicine