Սուրճը նվազեցնում է շաքարախտի առաջացման ռիսկը

22:09   18 փետրվարի, 2014

Սուրճի օգտագործումը նվազեցնում է երկրորդ աստիճանի շաքարախտի առաջացման ռիսկը, պարզել են ամերիկացի գիտնականները։ Գիտնականների եզրակացություններով հոդվածը հրապարակվել է Diabetes Care գիտական պարբերականում։

Գիտնականները վերլուծել են 28 հետազոտությունների ընթացքում ստացված տվյալները, որոնք այսպես թե այնպես ուսումնասիրել են շաքարախտի եւ սուրճի կապը։

Պարզվել է, որ հիվանդության առաջացման ռիսկը նվազեցնում է ոչ միայն սովորական, այլեւ առանց կոֆեինի սուրճի օգտագործումը։

Այդ 28 հետազոտություններում ընդհանուր առմամբ մասնակցել են 1,1 միլիոն մարդ, այդ թվում նաեւ նրանք, ովքեր տառապում են երկրորդ տիպի շաքարախտով։

 

 



© NEWS.am Medicine