Պարզվել է կանանց դեպրեսիայի նոր պատճառը

23:49   26 դեկտեմբերի, 2015

Կանանց քնի եւ հանգստի համար ավելի շատ ժամանակ է պետք, քան տղամարդկանց, պարզել են ԱՄՆ-ի Դյուկի համալսարանի գիտնականները:   

Նրանք տղամարդու եւ կնոջ ուղեղի վրա քնի ազդեցության համեմատական վերլուծություն են իրականացրել:  Կինը, որն իր բնույթով ի վիճակի է միաժամանակ մի քանի խնդիր լուծել, իր ուժերն անհամեմատ ավելի արագ է ծախսում, քան տղամարդը,  որը սեւեռված է ստացվող տեղեկությունների հետեւողական մշակման վրա: 

Պարզվել է, որ լիակատար վերականգնման համար կանացի ուղեղին հանգստի ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ, քան տղամարդկայինին: Եթե անտեսվի հանգստի ժամանակը եւ քունը կրճատվի, դեպրեսիայի առաջացման ռիսկ է առաջանում: 

Գիտնականները նշել են, որ անընդհատ քիչ քնող կինը ենթակա է նյարդայնության եւ սթրեսների: Տղամարդկանց մոտ լիակատար գիշերային հանգստի պակասը նման հետեւանքների չի հանգեցնում: 

Մայքլ Բրեուսը, որը հետազոտության գաղափարի համահեղինակն է, նշել է, որ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների եւ հոգեկան շեղումների ռիսկը նվազեցնելու համար գիշերը քիչ քնողները պիտի ցերեկը մի քիչ քնեն: Հետազոտողների խորհրդի համաձայն, ցերեկային քունը պիտի մեկ ու կես ժամից պակաս տեւի, հակառակ դեպքում կինը կարող է մինչ օրվա վերջ քնատություն զգալ:



© NEWS.am Medicine