Հղիության ընթացքում պրեէկլամպսիայի ռիսկի ի հայտ բերման նպատակով արյան անալիզ է մշակվել

23:48   12 հունվարի, 2016

Ավստրիայում Campus Charité Mitte-ի գիտնականները արյան անալիզի մեթոդ են մշակել, որը թույլ է տալիս ի հայտ բերել այն կանանց, որոնք պրեէկլամպսիայի զարգացման   ռիսկի խմբում են:  

Պրեէկլամպսիան հղիության ընթացքում վտանգավոր խանգարում է, որի ընթացքում կնոջ մոտ բարձր զարկերակային ճնշում է զարգանում, իսկ մեզում աճում է սպիտակուցների մակարդակը:  Շատ հաճախ պրեէկլամպսիան չի ախտորոշվում մինչեւ այն պահը, երբ արդեն չափազանց ուշ է եւ ոչինչ չի կարելի անել: Դա կապված է նրա հետ, որ խանգարումը զարգանում է առանց ախտանիշների:  

Ավստրիացի գիտնականների մշակած անալիզի եղանակը որոշում է  sFlt-1 եւ PlGF սպիտակուցների միջեւ հարաբերակցությունը, որոնք արտադրվում են ընկերքի կողմից եւ հղիների արյան շրջանառության մեջ են հայտնվում:   

Այդ սպիտակուցները կարեւոր դեր են խաղում խանգարման զարգացման գործում: Եթե տվյալ հարաբերակցությունը 38-ից ցածր է, ապա պրեէկլամպսիայի զարգացման հավանականությունը մոտ 100 տոկոս է կազմում, ինչպես ցույց են տվել այդ անալիզի արդյունավետության հետազոտողները, որին   1 273 հղի էր մասնակցել: 38-ից բարձր հարաբերակցությունը պրեէկլամպսիայի հավանականությունը նվազեցնում է մինչեւ    36,7 տոկոս, ինչը դրական ցուցանիշ է: 

Բացի այդ, տվյալ թեստը մինչեւ 65,5 տոկոս ճշգրտությամբ կանխատեսում է հաջորդ 4 շաբաթվա ընթացքում մոր եւ պտղի մոտ բարդացումների ռիսկը: Այն արդյունավետ է նույնիսկ որեւէ ախտանիշի բացակայության պայմաններում, ինչպես ցույց է տվել հետազոտությունը:



© NEWS.am Medicine