H1N1 վարակով երեք հիվանդ վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել է հիվանդասենյակ

20:04   15 հունվարի, 2016

Հունվարի 15–ին Հայաստանում հիվանդանոցներից ապաքինմամբ դուրս է գրվել սուր շնչառական վարակներով հոսպիտալացված 148 մարդ, որից 120-ը` մինչեւ 18 տարեկան: Նրանցից 37-ի մոտ ախտորոշված էր թոքաբորք (21-ը` մինչեւ 18 տարեկան): Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։

Տեղեկացնենք նաեւ, որ H1N1 վարակով երեք հիվանդ այսօր վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել է հիվանդասենյակ։

Բժիշկներին հաջողվել է արհեստական շնչառական սարքի միացված մեկ այլ հիվանդի դուրս բերել ծայրահեղ ծանր վիճակից: Այժմ հիվանդի վիճակը բարելավվել է։



© NEWS.am Medicine