Երեւանում կկայանա «Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2016» ցուցահանդեսը

22:19   30 հունվարի, 2016

LOGOS EXPO Center  ցուցահանդեսային ընկերությունը  մարտի 4-ից 6-ը «Երեւան EXPO»  կենտրոնում կանցկացնի 15-րդ միջազգային մասնագիտացված «Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2016» ցուցահանդեսը։

«Առողջապահություն եւ դեղագործություն  EXPO  2016»  ցուցահանդեսը ուղղված է բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտաշխատողների, ներդրողների, ձեռնարկատերերի, ինչպես նաեւ բժշկական ապրանքների եւ ծառայությունների շուկայում աշխատող մասնագետների այցելությանը:

Ցուցահանդեսի շրջանակում կանցկացվեն սեմինարներ, կլոր սեղաններ եւ շնորհանդեսներ:

Ցուցահանդեսին ներկայացված են 80-ից ավել մասնակիցներ, որոնց  30%-ը  արտասահմանյան ընկերութուններն են` Ռուսաստանից, Բելառուսիայից, Իրանից, Գերմանիայից, Լեհաստանից, Իսրաելից:

 



© NEWS.am Medicine