Կնոջը լյարդի փոխպատվաստում են արել ներարկումներից վախի պատճառով

21:38   31 հունվարի, 2016

Մեծ Բրիտանիայի բնակչուհի 55-ամյա Սյու Յորքը աշխարհում առաջին հիվանդն է եղել, որը ենթաստամոքսային գեղձի վիրահատություն է տարել: Վիրահատությունը դիաբետով տառապող հիվանդին անհրաժեշտ է եղել ներարկումներից խուճապային վախի հետեւանքով: Նրա մոտ դեռեւս մանուկ հասակում առաջին տեսակի դիաբետ էին ախտորոշել, բայց կնոջ ամբողջ կյանքի ընթացքում չվերահսկվող փսխոց էր առաջանում ինսուլինի ներարկումների պատճառով, որոնք անհրաժեշտ էր անել օրական երկու անգամ:  

Առաջին տեսակի դիաբետը արյան մեջ շաքարի մակարդակի չափից մեծ ավելացում է առաջ բերում ենթաստամոքսային գեղձի` ինսուլին արտադրելու անկարողության հետեւանքով: Սովորաբար օրգանների փոխպատվաստում են անում այն հիվանդներին, որոնք այդ վիրահատությունների համար ծայրահեղ ցուցումներ ունեն, ինչպես օրինակ` սրտային կամ երիկամային անբավարարություն: Սակայն բժիշկների խմբի հետ մի քանի խորհրդակցությունից հետո Սյուին ներարկումներից վախի պատճառով գրանցել են սպասող հիվանդների ցուցակում: 

Անցյալ տարվա փետրվարին համապատասխան դոնոր է ի հայտ եկել, եւ կինը  Manchester Royal Infirmary հիվանդանոցում ենթաստամոքսային գեղձի լիակատար փոխպատվաստում է անցել:  Այսպիսով Սյուն աշխարհում առաջին հիվանդն է դարձել, որն օրգանների փոխպատվաստում է անցել ասեղների հանդեպ վախի պատճառով:  Կնոջ խոսքով, վիրահատությունն ամբողջությամբ փոխել է նրա կյանքը եւ այժմ նա իրեն երջանիկ է զգում:

 



© NEWS.am Medicine