Պարզ առցանց թեստը կմատնանշի ձեզ մոտ սեռական վարակների առկայության հավանականությունը

01:51   31 հունվարի, 2016

Ընդամենը 6 կարճ հարցից կազմված առցանց թեստը կարող է մատնանշել ձեզ մոտ սեռական եղանակով փոխանցվող հիվանդությունների առկայությունը:  Johns Hopkins University-ի մասնագետների մշակած թեստը https://iwtk-app.iwantthekit.org/quiz, հաշվարկում է մարդու պահվածքից կախված վարակի ռիսկը: 

«Նման գործիքը չի կարող ճշգրտորեն կանխատեսել ամեն դեպքը, բայց կարծում ենք, որ կարող է օգնել արագ որոշել հիվանդի մոտ   սեռական եղանակով փոխանցվող հիվանդությունների առկայության ռիսկը», - նշել է վարակիչ հիվանդությունների մասնագետ բժիշկ Շառլոտտա Հայդոսը: 

Ահա այն 6 հարցը, որոնց անհրաժեշտ է պատասխանել. 

1. Դուք 25 տարեկան եք կամ ավելի փոքր:

2. Վերջին 90 օրվա ընթացքում դուք մե՞կ սեռական զուգընկեր եք ունեցել, թե՞ մի քանի:

3. Տվյալ պահին դուք մեկից ավելի՞ զուգընկեր ունեք: 

4. Անցյալում ստիպված եղե՞լ եք բախվել սեռական վարակների հետ: 

5. Քանի՞ սեռական զուգընկեր եք ունեցել  վերջին 90 օրվա ընթացքում:

6. Սեքսի ընթացքում պահպանակ օգտագործե՞լ եք:

Կախված այս հարցերին պատասխաններից, թեստը ձեր ռիսկերը գնահատում է զրոյից մինչեւ  10, որտեղ 10-ն ամենաբարձր ռիսկն է:

Մասնագետները 20-24 տարեկան 830 կնոջ եւ 550 տղամարդու առաջարկել են անցնել այդ թեստը, իսկ հետո սեռական վարակների անալիզ անել, մասնավորապես` քլամիդիոզի, սուսանակի եւ տրիխոմոնիազի  (այդ վարակները հնարավոր է ախտորոշել քսուքի միջոցով , իսկ այլ վարակների մեծամասնության համար արյան անալիզ է անհրաժեշտ, այդ պատճառով գիտնականներն ընտրել են այդ երեք վարակը):

Կանանց 14 տոկոսի եւ տղամարդկանց 7 տոկոսի մոտ գիտնականներն առնվազն մեկ վարակ են հայտնաբերել: 

Գիտնականների խոսքով, առցանց թեստը բավականին ճիշտ որոշել է կանանց մոտ ՍԵՓՀ-ի առկայությունը, բայց տղամարդկանց մոտ ճշգրտությունն ավելի փոքր էր: 

Այդ հետազոտության մասին պատմվում է գիտական Sexually Transmitted Infections ամսագրում:

 



© NEWS.am Medicine