Դինամիտը կօգնի լուծել էրեկցիայի հետ կապված խնդիրները

01:35   2 փետրվարի, 2016

Գիտնականները դինամիտի հիմքի վրա գել են ստեղծել, որն էրեկտիլ ֆունկցիայի խափանման բուժման արմատական միջոց է: Անհրաժեշտ է այն քսել սեռական օրգանին մինչեւ սեռական հարաբերությունը:   

Փորձարարական գելը պայթուցիկ նիտրոգլիցերին նյութի մանր մասնիկներ է պարունակում, ինչպես նաեւ հատուկ բաղադրիչներ, որոնք այդ նյութին օգնում են արագ անցնել մաշկի միջով: Հենց այն ներթափանցում է, ազոտի թթու է արտազատում, որը լայնացնում է փոքրիկ արյունատար անոթները, որոնք սեռական անդամին արյուն են մատակարարում, ինչը արագ, երկարատեւ էրեկցիայի է հանգեցնում:  

200 հոգու մասնակցությամբ կլինիկական փորձարկումների ընթացքում բրիտանացի գիտնականները կպարզեն, թե արդյոք այդ հեղափոխական գելն ի վիճակի է արտադրողների խոստացած ազդեցությունն ունենալ:  

Ներկայումս էրեկտիլ գործառույթի խանգարմամբ շատ տղամարդկանց համար միակ միջոցը մնում են ներարկումները սեռական անդամին եւ հատուկ պոմպի օգտագործումը, որը ձեռքով ապահովում է արյան հոսք դեպի սեռական անդամը, ինչը սեռական հարաբերության ընթացքում այնքան էլ գրգռիչ գործոն չի հանդիսանում:

 



© NEWS.am Medicine