Օնկոհիվանդների համար լեզվի շարժական պրոթեզ են ստեղծում

22:48   5 փետրվարի, 2016

Ճապոնիայի Օքայամայի համալսարանի գիտնակաները զբաղվում են լեզվի շարժական պրոթեզի մշակումով, որն ունակ է օնկոհիվանդներին վերադարձնել խոսելու ունակությունը: Բերանի խոռոչի քաղցկեղով կամ քաղցկեղի այլ տեսակներով հիվանդներից շատերը զրկվում են նորմալ խոսելու հնարավորությունից, եթե բուժման ժամանակ ամբողջությամբ կամ էլ մասամբ հեռացնում են նրանց լեզուն:

Լեզվի պրոթեզի մշակման աշխատանքներն սկսվել են 2014 թ. ու դրանք ղեկավարում էր պրոֆեսոր Սեգո Մինագին: Արհեստական լեզու ստեղծելու գաղափարը ծնվել էր այն բանից հետո, երբ գիտնականների գործընկեր, ատամնաբուժության պրոֆեսոր Քենիչի Կոզակիի մոտ լեզվի քաղցկեղ էր ախտորոշվել:

Ճապոնացի գիտնականները նշում են, որ իրենց ստեղծած պրոթեզը հազվագյուտ է՝ գիտական գրականության մեր արհեստական լեզու միայն մեկ անգամ է հիշատակված: Պրոթեզը ճկուն նյութից է պատրաստված  եւ հիվանդները կարողանում են այն կառավարել վիրահատությունից հետո մնացած լեզվի հիմքի օգնությամբ:

Այս պահին արհեստական լեզուն փորձարկում են չորս հիվանդների վրա.  պրոթեզը գործածման համար հարմար դարձնելու ու յուրաքանչյուր հիվանդի կարիքներին այն ադապտացնելու համար գիտնականները մի քանի ամիս են ծախսել: Որոշ ժամանակ էլ պահանջվել է նոր լեզվի կառվարման հմտությունները սովորեցնելու համար:

Հեղինակները հույս ունեն, որ մոտ ապագայում պրոթեզը հասանելի կլինի բոլոր ցանկացողներին:



© NEWS.am Medicine