Իսպանիայում հղի կին է վարակվել Զիկա վիրուսով

10:46   5 փետրվարի, 2016

Իսպանիայում առաջին անգամ է գրանցվել Զիկա վիրուսով հղի կնոջ վարակվելու դեպք:

Կինը վերջերս էր վերադարձել Կոլումբիայից, նրա հղիության ժամկետը 11-13 շաբաթ է: Հիմա նա անցնում է բոլոր անհրաժեշտ բուժակարգերը՝ Կատալոնիայի առողջապահության դեպարտամենտի հսկողության ներք, գրում է El Pais թերթը:

Այս ռեգիոնում Զիկա վիրուսով եւս մեկ հիվանդացության դեպքի մասին է հայտնի դարձել: Այսպիսով Կատալոնիայում վերջին մի քանի շաբաթում հիվանդացության վեց դեպք է գրանցվել:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փետրվարի մեկին միջազգային մակարդակի արտակարգ դրություն էր հայտարարել՝ Զիկա վիրուսի տարածման կապակցությամբ: Հիվանդությունը հատկապես վտանգավոր է հղի կանանց համար,քանի որ առաջացնում է պտղի ախտահարում՝ միկրոցեֆալիա ( ուղեղի ու գանգի չափերի փոքրացում, որի հետեւանքով հնարավոր է մտավոր հետամնացության զարգացում):



© NEWS.am Medicine