Հայաստանը գրավիչ է ստոմատոլոգիական զբոսաշրջություն փնտրողների համար. ՀՀ ԱՆ

12:44   9 փետրվարի, 2016

Հայասատնը վերջին տարիներին գրավիչ է ստոմատոլոգիական զբոսաշրջություն փնտրողների համար: Հայաստանն այս ոլորտում աչքի է ընկնում բժշկության բարձր մակարդակով, համապատասխանում է եվրոպական չափանիշներին, մշտապես ներդրվում են բուժման նորարարական մեթոդներ եւ կիրառվում են ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներ ու սարքավորումներ, ինչը թույլ է տալիս հաջողությամբ մրցակցել եվրոպական եւ այլ երկրների առաջատար բժշկական կենտրոնների հետ: Այս մասին ասվում է ՀՀ Առողջապահության նախարարության Ստոմատոլոգի միջազգային օրվան նվիրված հաղորդագրության մեջ։

Նախարարությունը հայտնում է, որ ստոմատոլոգիական բժշկական օգնության եւ սպասարկման արտոնություններից օգտվում են ՀՀ կառավարության 04.03.04թ. «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշմամբ հաստատված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին /հատուկ/ խմբերի ցանկում ընդգրկված անձինք, ինչպես նաեւ 65 եւ բարձր տարիքի կենսաթոշակառուները: Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում բնակչությունը կարող է ստանալ թերապեւտիկ, վիրաբուժական, օրթոպեդիկ եւ օրթոդոնտիկ ստոմատոլոգիական բժշկական օգնություն եւ սպասարկում:

Պետական պատվերի շրջանակներում է իրականացվում նաեւ մինչեւ 8 տարեկան, 12 տարեկան, ինչպես նաեւ սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված երեխաների ստոմատոլոգիական բուժօգնությունը:

Բացի դրանից, հանրակրթական ուսումնական հաստատություններում 6 տարեկան (դպրոցի 1-ին դասարան) եւ 12 տարեկան (7-րդ դասարան) երեխաների շրջանում տարին 1 անգամ իրականացվում է «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծրագիրը», որը ներառում երեխայի զննում եւ ստոմատոլոգիական կարգավիճակի գնահատում, բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ խորհրդատվություն, ատամնաշարի մշակում ֆտոր պարունակող մածուկով, բացառությամբ ֆլյուորոզ հիվանդությամբ տառապող երեխաների,  ստոմատոլոգիական բժշկական օգնության եւ սպասարկման կարիք ունեցող երեխաների ուղեգրում` համապատասխան ստոմատոլոգիական պոլիկլինիկա /կենտրոն, եւ վերջինիս մասին տեղեկատվության ապահովում երեխայի օրինական ներկայացուցչին:

Ատմաներն առողջ պահելու համար ՀՀ ԱՆ խորհուրդ է տալիս.



© NEWS.am Medicine