Կյանքում աննշան փոփոխությունների միջոցով նիհարելու 4 եղանակ

14:57   14 փետրվարի, 2016

Նորաոճ սննդակարգերը, ինչպես հայտնի է, այնքան էլ արդյունավետ չեն, հատկապես երկարաժամկետ հեռանկարում, այդ պատճառով նիհարել ցանկացողներին սովորաբար խորհուրդ են տալիս առողջ կենսակերպ վարել, սպորտով զբաղվել եւ ճիշտ սնվել:  Ի՞նչ փոփոխություններ կարելի է մտցնել մեր կյանքում, որպեսզի ինքներս մեզ հատուկ սննդով չծանրաբեռնելով եւ մարզասրահում չմարզվելով նիհարենք: 

1. Հրաժարվեք երեկույթներից 

Ալկոհոլը, քաղցր եւ աղի սնունդը եւ մինչեւ ուշ գիշեր զվարճանալը` այն ամենը, ինչը երեկույթներն այնքան գրավիչ է դարձնում, նպաստում է ավելորդ քաշ հավաքելուն: Ալկոհոլն ու քաղցրեղենը հսկայական քանակությամբ կալորիաներ են պարունակում, աղի սնունդը  հեղուկը պահում է օրգանիզմում, իսկ քիչ քնելն իր հերթին խանգարում է նիհարել:  

2. Մոռացեք նախուտեստների մասին

Սննդի հիմնական ընդունումների արանքում մենք հաճախ շոկոլադներ, չիփսեր, ընկույզ, ադի-բուդի եւ այլ քաղցրեղեն ենք ուտում: Այդ ամենը ավելորդ կալորիաներ են, որոնք մեզ բոլորովին պետք չեն: Այդ պատճառով հրաժարվեք նախուտեստներից, նույնիսկ եթե դրանք շատ առողջ են համարվում: 

3. Դադարեք հեռուստացույց դիտել

Հեռուստացույցը ցանկացած նիհարող մարդու ամենաոխերիմ թշնամին է: Նախ` հեռուստացույցով ցուցադրվող հաղորդումներն ու գովազդը մեզ մղում են դեպի սառնարանը: Երկրորդ, հեռուստացույցի առաջ նստելու փոխարեն ավելի լավ է զբոսանքի գնալ: 

4. Դադարեք քննարկել սնունդը

Լավ միտք է նաեւ վերջ տալ ընկերների եւ գործընկերների հետ սիրելի մթերքների  կամ ռեստորանների մասին զրուցելուն: Այդ զրույցները քաղցի զգացում են ծնում եւ մեզ ստիպում են ավելորդ անգամ մտածել սննդի մասին ու որեւէ բան ուտել:  



© NEWS.am Medicine