Գիտնականները շիզոֆրենիայի եu դիաբետի միջեւ կապ են հայտնաբերել

19:42   10 փետրվարի, 2016

Մասաչուսեթսի նահանգի համալսարանի գիտնականները մոլեկուլային կապ են հայտնաբերել հոգեկան խանգարումների եւ  2-րդ տեսակի շաքարային դիաբետի միջեւ: 

Նրանց հետազոտությունները ցույց են տվել, որ DISC1 անունով գենը, որը, ինչպես ընդունված է կարծել, դեր է խաղում հոգեկան խանգարումների մեջ (ինչպիսին օրինակ շիզոֆրենիան է, երկբեւեռ խանգարումը եւ դեպրեսիայի մի քանի ձեւ), ազդում է նաեւ ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների գործառույթի վրա, որոնք ինսուլին են արտադրում եւ արյան մեջ պահպանում են գլյուկոզայի նորմալ մակարդակը: 

Գիտնականների խոսքով, հիվանդությունների միջեւ կապը կարող է առաջին հայացքից տարօրինակ թվալ, սակայն արդեն վաղուց հայտնի է, որ մեկ սպիտակուցը կամ գենը կարող են օրգանիզմում միանգամից մի քանի դեր խաղալ: 

Հնարավոր է, որ արված եզրակացությունները կօգնեն ապագայում բարելավել դիաբետի եւ հոգեկան խանգարումների բուժման եւ կանխարգելման մեթոդիկաները: 

Հետազոտության արդյունքները հրապարակվել են   The FASEB Journal պարբերականում:



© NEWS.am Medicine