Գիտնականները Լայմի հիվանդության նոր աղբյուր են հայտնաբերել

22:43   11 փետրվարի, 2016

Ամերիկացի հետազոտողները մանրէի նոր տեսակ են հայտնաբերել, որը վարակիչ Լայմի հիվանդության պատճառ է դառնում: Նոր տեսակը, որը պայմանականորեն Borrelia mayonii է անվանվել, Borrelia burgdorferi ընտանիքի մաս է կազմում, որն արդեն վաղուց կապված է այս հիվանդության հետ:  

Մինչեւ այս հայտնագործությունը, Հյուսիսային Ամերիկայում Լայմի հիվանդության հարուցիչ մանրէների միակ տեսակ էին համարվում Borrelia burgdorferi տեսակի մակաբույծները: Նոր մանրէները մարդուն են փոխանցվում նաեւ վարակված սեւ տզի խայթոցից:   

2012-ից 2014-ի ընթացքում փորձագետները Մինեսոտա, Հյուսիսային Դակոտա եւ Վիսկոնսին նահանգների բնակիչներից վերցված արյան 6-ից 9 000 նմուշների մեջ նոր տեսակ հայտնաբերեցին: Նրանք կարծում են, որ այդ միկրոօրգանիզմները միայն վերջերս են հայտնվել ԱՄՆ-ի Միջին Արեւմուտքում: 

Լայմա հիվանդության տիպական ախտանիշները ներառում են տենդը, գլխացավը, ցանը, պարանոցի ցավերը եւ ավելի ուշ փուլերում` հոդացավը:  Բայց ի տարբերություն Borrelia burgdorferi-ի, վերջերս հայտնաբերված միկրոօրգանիզմները նաեւ սրտխառնոց, փսխոց, ցրված ցան են առաջացնում եւ առանձնանում են արյան մեջ մանրէների ավելի բարձր խտությամբ:  

Հետազոտության արդյունքները հրապարկվել են The Lancet Infectious Diseases պարբերականում:



© NEWS.am Medicine