Նոր թեստը մեզի հոտով ախտորոշում է շագանակագեղձի քաղցկեղը

11:55   12 փետրվարի, 2016

Բրիտանացի գիտնականները մշակել են նոր թեստ, որը կարող է ախտորոշել շագանակագեղձի քաղցկեղը մեզի հոտով: Այս թեստը հույս է ներշնչում, որ քաղցկեղը հնարավոր կլինի վաղ փուլում հայտնաբերել այն տղամարդկանց մոտ, ում ընտանեկան պատմության մեջ քաղցկեղի նման տեսակ է եղել, նաեւ աֆրոամերիկացիների մոտ, որոնք նույնպես այս առումով ռիսկի խմբում են: Թեստը տղամարդկանց կազատի տհաճ ինվազիվ բուժակարգերից ու անալիզներից:

Թեստը շատ հասարակ է կիրառման մեջ . մեզի նմուշը տեղադրվում է մի սարքի մեջ, որը հագեցած է գազի խրոմատոգրաֆիայի սենսորով, որը էլեկտրոնային քթի նման կարող է հոտի մեջ ճանաչել այնպիսի միացություններ ու բաղադրիչներ որոնք միայն շագանակագեձի քաղցկեղին են բնորոշ:

«Եթե տղամարդը քաղցկեղ ունի՝ շագանակագեղձը, որը միզապարկի կողքին է գտնվում, փոխում է մեզի ալգորիթմը»,- բացատրել է հետազոտության հեղինակ Նորման Ռաթքլիֆը University of the West of England-ից:

Հետազոտության շրջանակում, որի մասին հայտնում է Journal of Breath Research ամսագիրը, գիտնականները թեստը փորձարկել են 155 տղամարդու վրա, որոնցից 58-ի մոտ շագանակագեղձի քաղցկեղ կար, 24-ի մոտ՝ միզապարկի քաղցկեղ, իսկ 73-ի մոտ՝ գեմատուրիա՝ առանց որեւէ քաղցկեղի: Գիտնականների խոսքով թեստի արդյունավետությունը շատ բարձր է եղել. այն տղամարդկանց մեզի մեջ հայտնաբերել է միացություններ, որոնք հուշում են քաղցկեղի առկայության մասին:

Գիտնականների տվյալներով՝ 2012 թ. ամբողջ աշխարհում շագանակագեղձի քաղցկեղի ավելի քան մեկ միլիոն դեպք է գրանցվել, ինչը կազմում է քաղցկեղի բոլոր նոր բացահայտված դեպքերի 8 տոկոսը ու տղամարդկանց բոլոր չարորակ գոյացությունների 15 տոկոսը:



© NEWS.am Medicine