Ձկան յուղն օգնում է Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարում

11:58   13 փետրվարի, 2016

Ձկան յուղի առատ պարունակությամբ սննդակարգն օգնում է մեղմացնել Ալցհեյմերի հիվանդության ախտանիշները ու դանդաղեցնել հիվանդության զարգացումը: Նման եզրակացության են հանգել Physiology CAS-ի գիտնականները:

Հետազոտությաան շրջանակում գիտնականները Ալցհեյմերի հիվանդության նման ախտանիշներ դրսեւորող մկներին ձկան յուղով հարուստ սնունդ են տվել: Երեք շաբաթ հետո գիտնականները նկատել են, որ այս սնունդը դանդաղեցրել է այդ ախտանիշների զարգացումը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ճիշտ ընտրված սնունդը կարող է մեղմել այդ՝ առայժմ անբուժելի հիվանդությունը նաեւ մարդկանց մոտ:

Ալցհեյմերի հիվանդությունը այսօրվա դրությամբ բավականին տարածված է աշխարհում: Տարեց մարդկանց մոտ այն հիշողության խնդիրներ է առաջացնում, սակայն դրա պատճառներն առայսօր անհայտ են ու այդ հիվանդությունից բուժում ու պատվաստանյութ դեռ չկա: Չնայած գիտությունը հսկայական ջանքեր է գործադրում Ալցհեյմերի հիվանդության բուժման արդյունավետ միջոց գտնելու համար՝ բայցեւայնպես գոյություն ունեցող դեղամիջոցներն ընդամենը թեթեւացնում են հիվանդության ախտանիշները, բայց չեն դանդաղեցնում այն ու չեն բուժում:

Որոշ մասնագետներ համարում են, որ կենսակերպն ու սննդային նախասիրություններն ազդում են ուղեղի աշխատանքի, նաեւ Ալցհեյմերի հիվանդության զարգացման վրա: Չեխ գիտնականների հետազոտությունը ըստ էության հաստատել է այդ տեսությունը՝ ցույց տալով, որ ճիշտ սնունդը, որը հարուստ է ձկան յուղով, կարող է գոնե դանդաղեցնել հիվանդության զարգացումը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Current Alzheimer Research ամսագրում:



© NEWS.am Medicine