Վրաստանում տարեսկզբից խոզի գրիպից մահացել է 18 մարդ

11:49   22 փետրվարի, 2016

Վրաստանում տարեսկզբից խոզի գրիպից մահացել է 18 մարդ: Այս մասին փետրվարի 22-ին հայտնել է Հիվանդությունների հսկողության կենտրոնը:

«Մահացությունների բոլոր դեպքերի պատճառը ուշացած բուժումն էր»,- հայտնել է կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն:

Նրա խոսքով, այս պահին H1N1 վիրուսով հիվանդացության ինտենսիվությունը նվազում է:

Հիշեցնենք, որ Հայաստանում նույնպես գրանցվել է խոզի գրիպից մահացության 18 դեպք, իսկ հիվանդության գագաթնակետը մեր երկրում հունվարի 17-18 ժամանակահատվածում էր:



© NEWS.am Medicine