Ամուսնությունը նպաստում է, որ զարկերակային ճնշումը նորմալ լինի, ասվում է նոր հոդվածում, որը հրապարակվել է Hypertension ամսագրում: Հարվարդի բժշկական համալսարանի գիտնականները վերլուծել են 325 հասուն մարդու տվյալները, որոնց կեսը երկու տարի արդեն ամուսնացած է եղել:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ամուսնացած մարդկանց (հատկապես՝ տղամարդկանց) դեպքում գիշերը զարկերակային ճնշման կտրուկ նվազելու հավանականությունն ավելի մեծ է եղել, քան ամուրիների դեպքում:
«Ընտանեկան կարգավիճակը փոփոխական է, որը կարող է ուսումնասիրվել ամբուլատոր զարկերակային ճնշման ապագա հետազոտություններում»,- եզրակացրել են հետազոտողները: